Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ողբերգությունն անվանվում է երջանկություն, պարտությունը՝ հաղթանակ, մոռացությունը՝ վերածնունդ

Ողբերգությունն անվանվում է երջանկություն, պարտությունը՝ հաղթանակ, մոռացությունը՝ վերածնունդ
18.08.2025 | 12:04

Նիկոլը գրում է.

«Երեք համերգ, տասնյակ հազարավոր հանդիսատես»։

Թվեր, որոնք ներկայացվում են իբրև կյանքի և խաղաղության ցնծություն։ Բայց իրականում դրանք ընդամենը ապացույց են, թե որքան հեշտ է ժողովրդին մխիթարել պատրանքներով։

Երբ պետությունը կանգնած է ճակատագրական փորձության առաջ, իսկ հասարակությունը իր իսկ աղետի նկատմամբ անտարբեր է, ամենամեծ վտանգն այն է, որ կեղծ ուրախությունը վերածվում է պետական քաղաքականության։ Երգն ու պարը, որն այլ նորմալ պայմաններում կարող էին համարվել առողջ կյանքի արտահայտություն, ներկայիս իրավիճակում ոչ թե կյանք են խորհրդանշում, այլ իրականությունից փախուստ։

Եվ հենց այդ փախուստն է Նիկոլը փորձում ներկայացնել իբրև ժողովրդի կամք, իբրև խաղաղության հաստատում։

Այսինքն՝ ողբերգությունն անվանվում է երջանկություն, պարտությունը՝ հաղթանակ, մոռացությունը՝ վերածնունդ։

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ